16.02.2018|
12:52
«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց մի նոր նախագիծ. «Երաժշտական հանդիպումներ Դանիել Երաժշտի հետ»։ Այն տեղի է ունենում ամիսը երկու անգամ և նպատակ ունի ոչ միայն երաժշտության խորհրդաբանությունը բացահայտելու, գեղեցիկի, իդեալի հետ հաղորդակցվելու, նրա առաքելությունը ճանաչելու, այլև համաշխարհային երաժշտության համապատկերում հայկականի տեղն ու դերը գիտակցելու և արժևորելու: